Konstitucija armėnų kalba
Užupio Respublikos Konstitucija armėnų kalba
Սահմանադրություն
- Մարդն ունի Վիլնյալե գետի կողքին բնակվելու իրավունք, իսկ Վիլնյալե գետն ունի մարդու կողքով հոսելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի տաք ջուր, ձմռանը ջեռուցում և կղմինդրե տանիք ունենալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի մահանալու իրավունք, սակայն ոչ պարտականություն։
- Յուրաքանչյուր ոք ունի սխալվելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի միակը և անկրկնելին լինելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի սիրելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի սիրված չլինելու իրավունք, սակայն ոչ պարտականություն։
- Յուրաքանչյուր ոք ունի նշանավոր և հռչակավոր չլինելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի ծուլանալու կամ ոչինչ չանելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի կատու սիրելու և պահելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի շուն խնամելու իրավունք մինչև իրենցից որևէ մեկի վախճանը։
- Յուրաքանչյուր շուն ունի շուն լինելու իրավունք։
- Ոչ մի կատու պարտավոր չէ սիրել տիրոջը, բայց դժվար պահին պարտավոր է սատարել նրան։
- Յուրաքանչյուր ոք ունի իր պարտականությունների մասին երբեմն մոռանալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի երկմտելու իրավունք, սակայն ոչ պարտականություն։
- Յուրաքանչյուր ոք ունի երջանիկ լինելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի դժբախտ լինելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի լռության իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի հավատք ունենալու իրավունք։
- Ոչ ոք չունի բռնություն գործադրելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի իր անկարևորությունը կամ մեծությունը գիտակցելու իրավունք։
- Ոչ ոք չունի հավերժականին հավակնելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի հասկանալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի ոչինչ չհասկանալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած ազգային պատկանելության իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի իր ծննդյան տարեդարձը տոնելու կամ չտոնելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք պարտավոր է հիշել իր անունը։
- Յուրաքանչյուր ոք ունի իր ունեցվածքն այլոց հետ կիսելու իրավունք։
- Ոչ ոք չի կարող կիսել այն ունեցվածքը, որն իրեն չի պատկանում։
- Յուրաքանչյուր ոք ունի եղբայրներ, քույրեր ու ծնողներ ունենալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք կարող է անկախ լինել։
- Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր ազատության համար։
- Յուրաքանչյուր ոք ունի արտասվելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի սխալ հասկացված լինելու իրավունք։
- Ոչ ոք չունի իր մեղքը մեկ այլ անձի վրա բարդելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի անհատականություն լինելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի որևէ իրավունք չունենալու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք ունի չվախենալու իրավունք։
- Մի՛ հաղթիր։
- Մի՛ հակադարձիր։
- Մի՛ հանձնվիր։